Երեկ երեկոյան Արարատի մարզի Ջրաշեն գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է ապրիլի 20-ից որոնվող` Երեւանի Բրյուսովի 28/4 հասցեի 8-ամյա բնակչուհի Ազալիա Գադելշինայի դին:
Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, կիրակի ժամը 21.21 Արտաշատի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 21.26-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, որի ուժերով ջրանցքից դուրս է բերվել եւ իրավապահ մարմիններին է հանձնվել աղջկա դին: Ոստիկանությունը պարզել է երեխայի ինքնությունը: