Մատչելիության հղումներ

Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է «Ազատ հայրենիք»-ը


Լեռնային Ղարաբաղում երեկ անցկացված 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով առաջադրված 4 կուսակցություններից, նախնական տվյալներով, հաղթել է վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Այդ մասին կեսգիշերին հայտարարեց Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը:

Ժամը 23:00-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել էր ընտրողների մոտ 43 տոկոսի քվեաթերթիկները, ինչի արդյունքում պարզվեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին քվեարկել է 17 հազար 537 մարդ կամ ընտրողների 45.8 տոկոսը:

Ըստ նախնական տվյալների, երկրորդ տեղում Արցախի ժողովրդավարական կուսակցությունն է, որին հաջորդում է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Վերջին տեղում է կոմկուսը, որը չի հաղթահարել 6 տոկոսի շեմը:

Ղարաբաղի Ազգային ժողովի 33 պատգամավորներից 17-ը ընտրվում են համամասնական, 16-ը` մեծամասնական ընտրակարգով:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG