Մատչելիության հղումներ

Նավթի արտահոսքի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը կգլխավորեն հայտնի քաղաքական գործիչներ


ԱՄՆ-ում հայտնի երկու քաղաքական գործիչներ կգլխավորեն Մեքսիկական ծոցում շարունակվող նավթի արտահոսքի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը:

Ծրագրվում է հանձնաժողովի համանախագահներ նշանակել նախկին դեմոկրատ սենատոր Բոբ Գրեհեմին եւ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության նախկին ղեկավար, հանրապետական Ուիլյամ Ռեյլիին:

Վերջին օրերին Բարաք Օբամայի վարչակազմը ավելի ու ավելի հաճախ է քննադատության արժանանում Մեքսիկական ծոցում իրավիճակը վերահսկելու անկարողության համար:

British Petroleum ընկերությանը պատկանող նավթահարթակում արտահոսքը սկսվել է ապրիլի 20-ին: Դուրս հոսած նավթը արդեն հասել է Լուիզիանայի ափերին եւ շարժվում է դեպի Ֆլորիդա եւ Կուբա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG