Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանը (ՎԶԵԲ) ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից եւ ժողովրդից` 2009 թվականի իր հաշվետվության մեջ մի քարտեզ հրապարակելու համար, որում Լեռնային Ղարաբաղը նշված չէ որպես այդ երկրի մաս:
«Արդեն երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ թույլ տրված սխալի մասին, ՎԶԵԲ-ի Բաքվի գրասենյակը այդ առնչությամբ կապվեց Ադրբեջանի կառավարության հետ: Հրապարակման ինտերնետային տարբերակը անմիջապես շտկվել է, իսկ թղթային օրինակները հանված են շրջանառությունից», - ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ` ասված է ՎԶԵԲ-ի այսօր տարածած հաղորդագրությունում: