Մտահոգիչ համարելով ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցի քննարկման հերթական հետաձգումը՝ Գրիգորյանը եզրակացնում է, որ Հայաստանում տիրող վիճակը այլեւս առաջնահերթ չէ Եվրախորհրդի համար:
Մոնիտորինգի հանձնաժողովի մայիսի 19-ի նիստի օրակարգում, ինչպես հայտնի է, Հայաստանի հարցի քննարկումը ընդգրկված էր, բայց, Արման Գրիգորյանի փոխանցմամբ, չի կայացել Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջեն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի բացակայության պատճառով: Վերջինս առողջական խնդիրներ է ունեցել, իսկ Պրեսկոտի բացակայությունը պատճառաբանվել է Մեծ Բրիտանիայում հետընտրական իրադարձություններով:
«Միշտ պատճառաբանություն կարելի է գտնել, թե ինչ-որ բան ինչու չի արվել: Բայց արդեն սա որերորդ անգամ է, որ հետաձգվում է Հայաստան նրանց [համազեկուցողների] այցելությունը կամ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցի քննարկումը, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ Հայաստանը նրանց առաջնահերթությունների ցուցակում բավական ցածր տեղ է զբաղեցնում, որը չի կարող ընդունելի համարվել մեր կողմից», - ասաց Արման Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, համազեկուցողները Հայաստան պետք է այցելեին դեռ անցած աշնանը, սակայն այցը հետաձգվեց մինչեւ մարտ ամիսը, ապա՝ մինչեւ մայիս: Հիմա էլ դեռեւս հստակ չէ, թե Պրեսկոտի ու Կոլոմբիեի այցը ամռանը կկայանա՞, թե՞ ոչ:
Գրիգորյանի խոսքով, նման վերաբերմունքը ամենեւին էլ պայմանավորված չէ ԵԽԽՎ-ի բանաձեւերի կատարման ուղղությամբ Հայաստանի առաջընթացով. - «Որեւէ դրական առաջընթաց այդ բանաձեւերի կետերի կատարման ուղղությամբ տեղի չի ունեցել: Հետեւաբար ե'ւ արդյունքների, ե'ւ ջանքերի առումով, ես կարծում եմ, որ այս մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի աշխատանքը հնարավոր չէ գնահատել այլ կերպ, քան անբավարար: Եվրոպայի խորհուրդը բավարար եռանդով հետամուտ չի լինում այդ բանաձեւի կատարմանը, այլապես մենք չէինք ունենա այն վիճակը, ինչ որ այսօր: Եվրոպայի խորհուրդը լրջորեն չի մոտենում իր պարտականություններին Հայաստանի Հանրապետության նկատմամբ»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ 20 պատվիրակների կողմից ստորագրված փաստաթուղթը հղվել է ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողով՝ ընդհանուր մոնիտորինգի շրջանակներում հաշվի առնելու համար:
Վեհաժողովում շվեդ պատվիրակի հեղինակած այս փաստաթղթում, հիշեցնենք, դրված է մարտիմեկյանի իրադարձություններում բանակի ներգրավման մասին ամբողջ տեղեկատվությունը բացահայտելու, հետընտրական իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ թափանցիկ հետաքննություն անցկացնելու, պատասխանատու բոլոր պաշտոնյաներին անհատական պատասխանատվության ենթարկելու հարցը:
«Դա ավելի թույլ եւ ավելի հեղհեղուկ ձեւակերպում է՝ ընդհանուր մոնիտորինգի շրջանակներում դա ընդամենը պետք է հաշվի առնեն: Եթե նման կոպտագույն ոտնահարում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրության, եւ որեւէ մեկը չի պատժվելու, որեւէ մեկը պատասխանատվություն չի կրելու, ես չեմ հասկանում, թե դա իրականում ինչպես կարելի է լուրջ առաջընթաց համարել», - հավելեց Արման Գրիգորյանը:
Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ինքը, դատելով բանակի ներգրավման վերաբերյալ փաստաթղթի դրույթներից, ի սկզբանե կանխատեսել էր, որ փաստաթուղթը «ավելի լուրջ զարգացումների չի հանգեցնի»:
Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի հարցի քննարկումը «զուտ տեխնիկական պատճառներով է ձգձգվում» - «Ես վստահ եմ, որ հունիսյան նստաշրջանում անպայմանորեն այդ հարցին անդրադարձ կլինի»: