Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր օրինական է ճանաչել ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու եւ նրա գործընկեր Պլատոն Լեբեդեւի կալանքը մինչեւ օգոստոսի 17-ը երկարաձգելու որոշումը:
«Խամովնիչեսկի շրջանի դատարանի մայիսի 14-ի որոշումը, որով 3 ամսով երկարաձգվել է Խոդորկովսկու եւ Լեբեդեւի կալանքի ժամկետը, թողնել անփոփոխ», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ասված է Մոսկվայի քաղաքային դատարանի վճռում:
Այդպիսով, դատարանը մերժեց Խոդորկովսկու եւ նրա պաշտպանների վճռաբեկ գանգատը, համաձայն որի` երկրի Քրեական օրենսգրքում կատարված նոր փոփոխությունները արգելում են մինչեւ դատարանի վճիռը անազատության մեջ պահել տնտեսական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց:
Արդեն 7 տարի անազատության մեջ գտնվող Խոդորկովսկին շաբաթասկզբին հացադուլ էր հայտարարել` ցանկանալով Ռուսաստանի նախագահի ուշադրությունը հրավիրել իր կալանքը երկարաձգելու որոշման ապօրինի լինելու վրա: