Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը լոբբիստական աշխատանք է ծավալել Ահմեդ Դավութօղլուին Վուդրո Վիլսոնի մրցանակի շնորհումը կանխելու համար, քանի որ Թուրքիայի արտգործնախարարը ագրեսիվորեն հերքում է Հայոց ցեղասպանությունը։
Ըստ Hurriyet-ի, Ահմեդ Դավութօղլուն այս տարվա հունիսի 17-ին Միացյալ Նահանգների 28-րդ նախագահի անվան մրցանակ է ստանալու «հանրային աշխատանքի համար»։
Վուդրո Վիլսոնի միջազգային գիտական կենտրոնը մարտին է հայտնել թուրք նախարարին պարգեւատրելու որոշման մասին, նշելով, որ «2009-ը թվականին ստանձնելով արտգործնախարարի պաշտոնը` Ահմեդ Դավութօղլուն ակտիվացրել է Թուրքիայի արտաքին հարաբերությունները եւ ավելի է բարձրացրել երկրի դիրքը միջազգային ասպարեզում»։
Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ ամերիկահայերը իրենց խորը հիասթափությունն են հայտում Թուրքիա մեկնելու եւ նախարար Դավութօղլուին մրցանակ հանձնելու` Վուդրո Վիլսոնի կենտրոնի նախաձեռնության առիթով։
Հայ դատի հանձնախումբը բողոքի նամակներով դիմել է ամերիկացի սենատորներին եւ կոնգրեսականներին` կոչ անելով պաշտոնապես ուսումնասիրել եւ հրապարակավ արտահայտվել այս խնդրի կապակցությամբ։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը ասաց, որ Հայ դատը դատապարտում է Դավութօղլուին մրցանակ հանձնելու` Վիլսոնի կենտրոնի որոշումը, որովհետեւ այդ նախարարն է Հայոց ցեղասպանությունը հերքելու քաղաքականության ճարտարապետը։
ԱՄՆ-ի Կոնգրեսին հասցեագրած նամակում Հայ դատի հանձնախումբը գրել է, որ մրցանակը վարկաբեկում է հայ ազգի խնդրի արդար լուծման` նախագահ Վիլսոնը տեսլականը, Դավութօղլուն ներկայացնում է մի կառավարություն, որը մերժում է արդարությունը հայ ժողովրդի համար։
«Այս մրցանակը հիրավի ծաղրուծանակի է ենթարկում կենտրոնը, դրա հիմքում դրված գաղափարները, նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգությունը», - ընդգծեց Արամ Համբարյանը։