Մատչելիության հղումներ

Բուշերի ատոմակայանը կգործարկվի այս տարվա օգոստոսից


Ռուսաստանի ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն այսօր ասել է, որ Իրանում ռուսական կողմի աջակցությամբ կառուցվող Բուշերի ատոմակայանը կգործարկվի այս տարվա օգոստոսից։ Նա նշել է, որ դա տեղի կունենա անկախ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հանգամանքից։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, այդ թվում Ռուսաստանը, համաձայնեցրել են բանաձեւը, որով առաջարկվում է ուրանի հարստացումը դադարեցնելու կոչերը մերժող Իրանի նկատմամբ սահնանել նոր պատժամիջոցներ։

Արեւմուտքի ենթադրում է, որ Իրանի հարստացված ուրանը կարող է օգտագործել միջուկային զենք ստեղծելու նպատակով։

Բուշերի ատոմակայանի կառուցումը սկսվել է 1990-ական թվականներին։ Գործարկումը տարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG