Մատչելիության հղումներ

ԻԿԿ-ի արտգործնախարարները Խոջալուի դեպքերը որակել են «մարդկության դեմ հանցագործություն»


Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) նախարարների խորհուրդը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող նստաշրջանի եզրափակիչ նիստում այսօր փաստաթուղթ է ընդունել, որում 1992 թվականին Խոջալուում տեղի ունեցած դեպքերը որակել է «մարդկության դեմ հանցագործություն»:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երիտասարդական ֆորումի գործունեությանը վերաբերող բանաձեւում արտգործնախարարները կոչ են անում ԻԿԿ-ի անդամ երկրներին եւ կառույցներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել «Արդարություն Խոջալուին» արշավին եւ ճանաչել Խոջալուի դեպքերը որպես «մարդկության դեմ հանցագործություն»` ինչպես միջազգային, այնպես էլ ազգային մակարդակներում:

Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում ընդգրկված է 57 երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG