Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է Ղարաբաղում անցկացվող ընտրությունները


Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով թուրքական «Չիհան» լրատվական գործակալության հաղորդագրությունը, հայտարարությունում ասված է, թե «ադրբեջանական գրավյալ տարածքներում կոպտորեն խախտվում են միջազգային իրավունքի նորմերը, այդ իսկ պատճառով նման «ընտրությունների» անցկացումը ապօրինի է»:

«Նման «ընտրությունների» անցկացումը ոչ միայն ստվեր է ձգում տարածաշրջանային կայունության վրա, այլեւ ի չիք է դարձնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերը», - հայտարարում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը` վերահաստատելով իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Պաշտոնական Անկարան չի ճանաչում ընտրությունները Լեռնային Ղարաբաղում եւ դրանք համարում է միջազգային իրավունքին հակասող, ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG