Մատչելիության հղումներ

Բան Կի-մուն. «Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի կայունությանը տարածաշրջանում»


«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատումը կնպաստի կայունության հաստատմանը ողջ տարածաշրջանում», - թուրքական «Անադոլու» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ անցած աշնանը ստորագրված արձանագրությունները «երկկողմ հարաբերություններում նոր դարաշրջան են բացում»:

«Ես քաջատեղյակ եմ, որ երկու երկրները անցյալից եկող խնդիրներ ունեն», - նշել է Բան Կի-մունը` հավելելով. - «Ամեն դեպքում, տարածաշրջանային կարեւորագույն դերակատարություն ունեցող երկու պետությունների` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դրական ու ներդաշնակ հարաբերությունների ձեւավորումը մեծապես կնպաստի թե' տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը եւ թե' երկու ժողովուրդների միջեւ համագործակցության զարգացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG