Վերջինս բարձր է գնահատել Իրանի իշխանությունների համաձայնությունը` ուրանը արտերկրում, մասնավորապես Թուրքիայում հարստացնելու վերաբերյալ, եւ կարծիք է հայտնել, թե այս գործարքը կարող է վերացնել միջազգային հանրության եւ Իրանի միջեւ առկա անվստահությունը։ «Քննարկումները եւ նոր պատժամիջոցները կփչացնեն վստահության այս մթնոլորտը եւ կարող են է'լ ավելի սրել իրավիճակը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Իրանը եւս կոչ է անում միջազգային հանրությանը դրական արձագանք տալ ներկայացված առաջարկին: «Հուսով ենք` Արեւմուտքը բաց չի թողնի խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու այս պատմական հնարավորությունը», - հայտարարել է երկրի արտգործնախարարությունը։
Մինչդեռ Արեւմուտքը դեռեւս զգուշավորությամբ է վերաբերվում Թուրքիայի եւ Բրազիլիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությանը։ Միացյալ Նահանգների, ՄԱԿ-ի ու Եվրամիության բարձրաստիճան դիվանագետները հայտարարում են, թե նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը շարունակում է մնալ սեղանին, քանի որ նոր գործարքը չի լուծում միջուկային ծրագրի «հիմնական խնդիրը` միջուկային զենք ստեղծելու շուրջ մտահոգությունները»։
Առավել լավատեսական են Չինաստանից եւ Ռուսաստանից հնչող հայտարարությունները: «Մենք ողջունում ենք մեր գործընկերների կողմից կատարված աշխատանքը», - նախօրեին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու ընդգծել, որ պաշտոնական Մոսկվան խորհրդակցություններ կանցկացնի խնդրով շահագրգռված բոլոր կողմերի հետ, ապա կորոշի հետագա անելիքները։ Չինաստանը եւս ողջունել է գործարքը` հույս հայտնելով, որ այն կտանի առկա տարաձայնությունների խաղաղ կարգավորման։