2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Քոչարյանի ու Սեդա Սաֆարյանի զեկույցը փաստում է, որ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 հույժ գաղտնի հրամանով զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ մարտի 1-ին դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից եւ տեղափոխվել մայրաքաղաք ու հարակից վայրեր: Ընդ որում զեկույցում Քոչարյանն ու Սաֆարյանը հայտարարում են, որ Փաստահավաք խմբում իրենց աշխատանքի ընթացքում հայթայթել են այս պնդումները հաստատող տեսաժապավեն եւ լուսանկարներ։
Ըստ զեկույցի, առկա են փաստական նյութեր, որ բանակի ստորաբաժանումները մարտի 1-ին ժամը 16։09-ին տեղակայված են եղել Հանրապետության հրապարակում, 16։11-ին՝ Տիգրան Մեծ պողոտային հարող շուկայի դիմաց, իսկ ժամը 18։14-ին Պաշտպանության նախարարության նոր ստորաբաժանումներ են բերվում Հանրապետության հրապարակ: Մեկ այլ լուսանկարում, ըստ զեկուցողների, երեւում է, թե ինչպես ժամը 16։27-ին Մելիք Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով եւ այնտեղ է նաեւ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի ծառայողական մեքենան:
Փաստահավաք խմբի հարցումներին ի պատասխան Յուրի Խաչատուրովը 2008-ի նոյեմբերի 21-ին հերքել է մարտիմեկյան իրադարձություններին պաշտպանության նախարարության որեւէ ստորաբաժանման մասնակցության հանգամանքը, իսկ մարտի 1-ի առավոտյան, կեսօրին եւ երեկոյան Երեւանի տարբեր մասերում նախարարության համարանիշներով բեռնատար ավտոմեքենաների տեղակայումը հիմնավորել է նրանով, որ այդ մեքենաները դրվել են ոստիկանության տրամադրության տակ. ոստիկանապետը բանավոր խնդրել է եւ, պաշտպանության նախարարի բանավոր կարգադրությամբ, մոտ 50 տրանսպորտային միջոց է տրամադրվել ոստիկանությանը` իրենց վարորդներով:
«Դա աբսուրդ է։ Այդպես չէ, որ բանավոր հրամանով բանակի եղած-չեղածը տեղափոխվում է մեկ այլ ուժային կառույց։ Այդպիսի կարգ չէր կարող լինել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով. - «Առավել եւս, որ մեր ձեռքի տակ փաստերը հիմք են տալիս ասելու, որ այդ տրանսպորտային միջոցների մեջ մենք տեսնում ենք բանակի համազգեստով զինվորականներ։ Դա մեզ հիմք է տալիս մտածելու, որ մարտի 1-ի առավոտյան համապատասխան բանակային ստորաբաժանումներին տեղափոխել են Երեւան տարբեր տեղերից»։
Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը եզրակացնում են, որ այսպիսով հիմք կա պնդելու, որ խախտվել են Սահմանադրության եւ պաշտպանության մասին օրենքի համապատասխան դրույթները, որոնք արգելում են բանակի մասնակցությունը երկրի ներքաղաքական կյանքին։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, կարծիք հայտնեց, որ հիշյալ գործողությունները կարող էին իրականացվել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղակի ցուցումով, քանի որ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նման լիազորություններ չուներ։
Զեկույցում նշվում է, որ Փաստահավաք խումբը լուծարումից հետո Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին «հարուստ փաստական նյութ էր փոխանցել», ինչը «կարծես միտումնավոր անտեսվել ու լռության է մատնվել»:
«Նիկոյանի հանձնաժողովը որեւէ ուսումնասիրություն չարեց այդ հարցերի շրջանակներում, հանձնաժողովի լուծարումից հետո այս թեմայով երբեւիցե չխոսվեց», - նշեց Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով. - «Կարեւոր չէ բանակը ինչպիսի մասնակցություն է ունեցել՝ ակտիվ, թե պասսիվ։ Բանակի մասնակցությունն արդեն իսկ անթույլատրելի է Սահմանադրության առումով: Ճիշտ կլինի, որ արծարծված հարցերը քննարկի Դավիթ Հարությունյանի գլխավորած ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը, ինչպես նաեւ Պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովը»։
Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր գլխավորած Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ծանոթ չէ ընդդիմադիրների հրապարակված զեկույցին՝ միաժամանակ ասելով, որ լուրջ չի վերաբերվում դրան։
Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ հանձնաժողովը ժամանակին ուսումնասիրել է տրամադրված ողջ փաստական նյութը, եւ եթե լինեին լուրջ հիմքեր մարտի 1-ին բանակի ներգրավման վերաբերյալ եզրակացություններ անելու համար, հանձնաժողովի վերջնական զեկույցում դրանք կներառվեին։ - «Անպայմանորեն դրանց արձագանք կլիներ, վստահ եղեք», - շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։