«Վեպը [«Տաբուն»] ամեն ինչի մասին է: Ես ընդհանրապես վավերագիր չեմ, գեղարվեստի կրող եմ, եւ [վերջին վեպս] մեծ մասշտաբի գործ է: Դրանից առաջ ես հրատարակել եմ «Ալիզ» եւ «Եկվորներ» վեպերը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց գրողը՝ գոհունակությամբ նշելով, որ նման եռագրություն ստեղծելու նպատակ իր առջեւ դրել էր դեռ 30 տարի առաջ:
«Ընդհանրապես, գրականության խնդիրը մարդն է, Երկիր մոլորակը: Ի վերջո, մարդը պիտի էափոխվի՞, թե՞ ոչ: Մարդու մեջ իշխող երկվությունը, որ շարունակաբար մենք մեզնից ե'ւ գլուխ ենք հանում, ե'ւ չենք հանում, հիմնականում բախվում ենք անորոշության պատին», - ասաց նա՝ շարունակելով. - «Դա ծանր, ահավոր անորոշություն է, որի դեմ մարդը անզոր է: Ես վեպում առաջադրել եմ խնդիրներ, նաեւ մտածել եմ, թե մեր հայրենիքը, ի վերջո, հզորանալու համար ինչ գաղտնի միջոցներ ունի, որ չի անում, բայց կարող է անել»:
Հարցին, թե ինչից պետք է առաջին հերթին ձերբազատվի մեր հասարակությունը, որ կարողանա լիաթոք ապրել, Մուղնեցյանը արձագանքեց. - «Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, եւ միշտ ասում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործն անի, ու իր գործը լավ անի: Ով իր գործը լավ արեց, նա արդեն հայրենասեր է... Ընդհանրապես սոցիումը խանգարում է, մարդուն խանգարում է, երբ իր իրական բնույթով մարդը չի կարողանում երեւալ, հանդես գալ: Որովհետեւ հացի խնդիրը անընդհատ մղում է առաջ, եւ մարդը ինչ որ իրենից ներկայացնում է, չի երեւում: Հացի խնդիրը հավերժորեն խանգարում է, եւ քանի գնում խորանում է. որ ուրիշ բան չեն կարողանում անել, մեկը մյուսի հանդեպ ատելությամբ են լցվում, կասկածանքով են լցվում: Բնական, մարդկային կերպը որ պահանջում է՝ փոխադարձ սեր ու հարգանք, չգիտես ինչու, վերանում է: Եվ հենց դրա համար, որ մարդը հավես չունի: Ո'չ սիրելու հավես ունի, ո'չ հարգելու հավես ունի... Իսկ առանց հավեսի ոչինչ չի կարելի անել: Որ հավեսդ կորցնում ես, ուրեմն պիտի մեռնես: Ով որ մեռնում է, ես համոզված եմ, ապրելու հավեսը կորցրեց՝ մեռավ»: