Մատչելիության հղումներ

Իրանում կալանավորված ֆրանսուհին վերադարձել է Փարիզ


Իրանի իշխանությունները ազատ են արձակել Ֆրանսիայի քաղաքացի, ուսուցչուհի Կլոտիլդա Ռեյսին, ով ձերբակալվել էր շուրջ մեկ տարի առաջ՝ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բախումներին մասնակցելու մեղադրանքով։

Ռեյսն արդեն ժամանել է Փարիզ, ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Ելիսեյան պալատում նրան կընդունի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։

Պաշտոնական Փարիզը պնդում է, որ այս խնդրի շուրջ որեւէ գործարքի չի գնացել Թեհրանի հետ, մինչդեռ արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ ֆրանսուհին ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Ֆրանսիան մերժել է Միացյալ Նահանգների պահանջը՝ Իրանի քաղաքացիներից մեկին էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG