Մատչելիության հղումներ

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված պատարագը հետաձգվում է


Վանի նահանգապետը որոշում է կայացրել մեկ շաբաթով հետաձգել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 12-ին նշանակված պատարագը։ «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, պատճառը նույն օրը Թուրքիայում նախատեսված հանրաքվեն է` սահմանադրական բարեփոխումների շուրջ։

«Իշխանությունները որոշել են պատարագն անցկացնել սեպտեմբերի 19-ին, որպեսզի Թուրքիայի հայ բնակչությունը եւս սահմանադրական հանրաքվեին մասնակցելու հնարավորություն ունենա», - հայտարարում են պաշտոնական աղբյուրները` պնդելով, որ հարցը համաձայնեցվել է նաեւ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ։

10-րդ դարում կառուցված եկեղեցին Թուրքիայի իշխանությունները նորոգեցին եւ 2007 թվականին վերաբացեցին որպես թանգարան։ Թեեւ ըստ Թուրքիայի օրենսդրության թանգարանում արգելվում է կրոնական արարողություններ կատարել, այս տարի գարնանը կառավարությունը իրավունք տվեց հայերին տարին մեկ անգամ եկեղեցում պատարագ մատուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG