Ուկրաինայի ընդդիմությունը, չնայած դատարանի արգելքին, մտադիր է երկուշաբթի Կիեւում բողոքի ցույց անցկացնել՝ իշխանությունների «դավաճանական եւ հակաուկրաինական» քաղաքականության դեմ։ Նույն օրը պաշտոնական այցով Ուկրաինա է ժամանելու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Հակաիշխանական ուժերը խստորեն քննադատում են Կիեւի եւ Մոսկվայի միջեւ ստորագրված վերջին համաձայնագիրը՝ Ղրիմում Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի տեղակայումը եւս 30 տարով երկարաձգելու շուրջ, եւ կոչ են անում իշխանություններին զերծ մնալ Ուկրաինայի «ինքնիշխանությանն ու տնտեսական անվտանգությանը սպառնացող» նոր պայմանավորվածություններից։
Ինչպես հաղորդում է տեղից «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, ընդդիմությանը մտահոգում է հատկապես «Նավտոգազ Ուկրաինի» ընկերությունը ռուսական «Գազպրոմ»-ին փոխանցելու հնարավորությունը։