Երեկ ժամը 19:00-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վաչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի փոխանցմամբ` դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ տարվում է քննություն:
Դեպքի մասին իրազեկվել եւ իրականացվող աշխատանքներին մասնակցելու է հրավիրվել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը:
Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով («պետական իշխանությունը յուրացնելը»), 305-րդ հոդվածով («պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը»), 34-305-րդ հոդվածներով («պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ»), 217-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով («ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի գործադրմամբ») , 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով («երկու կամ ավելի անձանց ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված ոճրախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, գնդակահարեց 8 պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին:
2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւ մեկ անդամ` Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց: