Հայաստան կատարած այցի շրջանակում ԱՄՆ-ի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն մայիսի 14-ին հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:
ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Քեյդենաուն քննարկել է ԱՄՆ- Հայաստան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, տնտեսական իրավիճակին, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր:
«Հայաստանը կարեւոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջուկային անվտանգությունն ու խաղաղապահ գործողությունները Կոսովոյում, Աֆղանստանում եւ Իրաքում», - նշել է փոխպետքարտուղարի տեղակալը: - «Մենք ակնկալում ենք շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, կառուցվածքային բարեփոխումների իրականացման և ժողովրդավարական գործընթացների խորացման ասպարեզներում»:
Դեսպան Քեյդենաուն Հայաստանի եւ կովկասյան այլ երկրների հետ հարաբերությունների գծով անմիջական պատասխանատու պաշտոնյան է ԱՄՆ-ի պետքարտուղարությունում: