Մատչելիության հղումներ

Հայաստանը 100 հազար դոլար կտրամադրի Տաջիկստանին` ջրհեղեղի հետեւանքների վերացման համար


Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշել է Տաջիկստանի կառավարությանը օգնություն ցուցաբերել` մայիսի սկզբին այդ երկրում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքների վերացման համար:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տաջիկստանի կառավարությանը տրամադրելու համար Հայաստանի արտգործնախարարությանը կհատկացվի 100 հազար դոլարին համարժեք դրամ:

Անցած շաբաթ Տաջիկստանում տեղի ունեցած ջրհեղեղի եւ սողանքների հետեւանքով, վերջին տվյալներով, 24 մարդ է զոհվել: Երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG