Երեկ Բեռլինում տեղի ունեցած Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ավարտից հետո, որին մասնակցում էր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, մասնակից երկրների անունից հռչակվել է կոմյունիկե:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` փաստաթղթով կողմերը հաստատել են, որ շարունակելու են իրենց օժանդակությունը Աֆղանստանում կայունության հաստատման գործին` հանուն միջազգային անվտանգության եւ կայունության ամրապնդման: