Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Առաջ ենք մղելու Ղարաբաղյան հակամարտության լուծումը»


«Օգտագործելով բոլոր հնարավորությունները` Ռուսաստանյան Դաշնության հեղինակությունն ու ազդեցությունը, առաջ ենք մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, միեւնույն ժամանակ` այդ հարցում խորհրդակցելով նաեւ մեր թուրք գործընկերների հետ», - չորեքշաբթի օրը Անկարայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ «ե'ւ Ռուսաստանը, ե'ւ Թուրքիան շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում»:

Ի պատասխան հարցի` արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանին առաջիկայում կմղի առավել ակտիվ քայլերի գնալ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը նաեւ ԵԱՀԿ-ի միջնորդական Մինսկի խմբի անդամ է, Դմիտրի Մեդվեդեւը «հուսադրող» է որակել կարգավորման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա հստակեցրել է, որ մի շարք հարցերում ձեռք է բերվել համաձայնություն, սակայն չի կարելի ասել, թե բոլոր հարցերում առկա է փոխըմբռնում:

«Բայց բոլոր առանցքային հարցերը նախեւառաջ պետք է քննարկեն հակամարտության կողմերը` մասնավորապես Հայաստանն ու Ադրբեջանը», - ասել է Մեդվեդեւը` եզրափակելով. - «Կատարվել է կարեւոր քայլ առաջ, հիմա գլխավորը ձեռք բերվածի վրա կանգ չառնելն է»:

Անդրադառնալով հայ - թուրքական հաշտեցման գործընթացին` Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ «վերջին հաշվով կողմերը լուծման կհանգեն»:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը համատեղ ասուլիսի ժամանակ թե' Ղարաբաղյան հակամարտության եւ թե' հայ - թուրքական հարաբերությունների հաստատման մասին հնչած հարցերին չի արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG