Այսօր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ աղետի է ենթարկվել լիբիական Afriqiyah Airways ավիաընկերության A-330 օդանավը, որում եղել են 104 ուղեւորներ եւ 11-հոգանոց անձնակազմը:
Վթարի պատճառները դեռեւս պարզված չեն:
Օդանավը ժամանում էր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգից եւ Տրիպոլիում կանգ առնելուց հետո մեկնելու էր Լոնդոն: Ըստ հաղորդագրությունների, ուղեւորների թվում եղել են տարբեր երկրների, այդ թվում` Հարավ-Աֆրիկյան Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Հաղորդվում է նաեւ, որ ուղեւորներից 8-ամյա մի երեխա փրկվել է: