«Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանում դիվանագիտական առաքելությունը ավարտող Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջը ասել է, որ ռուս - թուրքական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հատուկ ուղերձով դիմելու է պատգամավորներին:
Մեդվեդեւի երկօրյա այցի ընթացքում կողմերը ստորագրելու են օդային հաղորդակցությանը եւ ծովային տրանսպորտին վերաբերող պայմանագրեր, ավարտին են մոտենում մուտքի արտոնագրերից հրաժարվելու եւ մշակութային կենտրոններ ստեղծելու համաձայնագրերի քննարկումները, օրակարգում անպայման կլինեն էներգետիկայի հարցերը:
Կրեմլի մամուլի ծառայությունը ավելի վաղ հաղորդել էր, որ «ռուս - թուրքական գագաթնաժողովի կենտրոնական միջոցառումն է միջպետական խորհրդակցությունների նոր մեխանիզմի` Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստը»: Հիշյալ խորհուրդը, ըստ Կրեմլի մամուլի ծառայության, գլխավորում են Դմիտրի Մեդվեդեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Դեսպան Աքընջը, «Ինտերֆաքս»-ի հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորմանը եւ հայ - թուրքական հարաբերություններին, մասնավորապես հիշեցրել է, որ Թուրքիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ է, թեպետ համանախագահող երկիր չէ: «Համանախագահության մասին կան միայն խոսակցություններ, սակայն դրանցից այն կողմ գործը առաջ չի շարժվում», - ասել է դեսպանը եւ ավելացրել, թե իր երկիրը հավատում է, որ Ռուսաստանը ի զորու է լուրջ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում եւ պետք է ավելի ակտիվ աշխատի այդ ուղղությամբ:
Հալիլ Աքընջը նշել է, որ Հայաստանի ղեկավարը ապրիլի 22-ին կասեցրել է հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, սակայն ո'չ Հայաստանը եւ ո'չ էլ Թուրքիան չեղյալ չեն հայտարարել այդ փաստաթղթերի տակ դրած ստորագրությունները:
«Արձանագրությունները մեր խորհրդարանում են, բայց վավերացումը անհնար է տարանջատել Ղարաբաղի հիմնախնդրից: Կարծում եմ, Հայաստանը կշահեր սահմանի բացումից: Մենք մեր կողմից արել ենք առավելագույնը: Հայաստանը չի կարող անվերջ օկուպացված պահել ադրբեջանական տարածքները եւ մի օր պարտավոր է դրանք թողնել», - ասել է թուրք դիվանագետը: