Միացյալ Նահանգները ողջունում է եվրոյի գոտու կայունացման ուղղությամբ Եվրամիության ջանքերը եւ միասնական արժույթը պաշտպանելու հարցում Եվրամիության հաստատակամությունը, ասված է Սպիտակ տան հայտարարությունում:
Եվրամիության երկրների ֆինանսների նախարարների միջեւ նախօրեին համաձայնություն է ձեռք բերվել մինչեւ 750 միլիարդ եվրո կապիտալով հակաճգնաժամային վարկային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։
Հիմնադրամի ստեղծման պատճառ է դարձել Հունաստանի հետ կապված իրավիճակը, որը դիտարկվում է որպես ամբողջ եվրոյի գոտուն սպառնացող ճգնաժամ։