Մատչելիության հղումներ

Թուրքական ընդդիմության առաջնորդը հրաժարական է ներկայացնում


Թուրքական ընդդիմության 71-ամյա առաջնորդ Դենիզ Բայքալը, ով հայտնվել էր սեքսուալ սկանդալի կիզակետում, երկուշաբթի օրը Անկարայում հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնից։

Բայքալի շուրջ սկանդալը ծագել էր անցած շաբաթավերջին, երբ ծայրահեղ իսլամիստական ուղղվածության Vakit պարբերականի կայքէջում վեց րոպեանոց մի տեսագրություն տեղադրվեց, որում պատկերված էին Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդն ու նույն կուսակցության կին պատգամավորներից Նեսրին Բայթոքը։ Կայքէջում տեսաերիզը մնացել էր մոտ երկու ժամ։ Հետագայում այն հայտնվեց YouTube վիդեո պորտալում։

Թուրքական մամուլի պնդմամբ, ընդդիմադիր գործչին վարկաբեկող այս տեսաերիզի տարածման հետ իշխանությունները որեւէ առնչություն չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG