Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում առկախ է մնում Կառավարություն կազմելու հարցը


Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում առավել թվով ձայներ հավաքած Պահպանողական կուսակցությունը հայտարարել է, որ «արդյունավետ քննարկումներ» են անցկացրել Լիբերալ-Դեմոկրատների հետ, սակայն միասին իշխող կոալիցիա կազմելու շուրջ պայմանավորվածություն առայժմ ձեռք չի բերվել, եւ սպասվում են նոր քննարկումներ։

Չնայած Դեյվիդ Քեմերոնի գլխավորած Պահպանողական կուսակցությանը առավել թվով մանդատներ նվաճեց ապրիլի 6-ին անցկացված ընտրություններում, կուսակցությանը չհաջողվեց խորհրդարանական մեծամասնություն ձեռք բերել, եւ այժմ կառավարություն կազմելու համար Քեմերոնը ստիպված է բանակցել ստացած քվեների թվով երրորդ տեղում հայտնված Լիբերալ-Դեմոկրատների հետ՝ Նիք Քլեգի գլխավորությամբ։

Մինչ բանակցությունները շարունակվում են՝ վարչապետ Գորդոն Բրաունը, ում ղեկավարած Լեյբորիստկան կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը եւ մանդատների թվով հայտնվել երկրորդ տեղում, շարունակում է պաշտոնավարել որպես անցումային վարչապետ։

Բրաունը հայտարարել է, որ, եթե Քեմերոնի բանակցությունները Քլեգի հետ ձախողվեն, Լեյբորիստական կուսակցությունը պատրաստ է համաձայնության գալ ձախ-կենտրոնամետ Լիբերալ-Դեմոկրատների հետ եւ կոալիցիոն կառավարություն կազմել։

Քլեգը չի բացառում երկու ուժերից ցանկացածի հետ համաձայնության գալը։ Կիրակի օրը հայտնի դարձավ, որ մինչ Պահպանողականների հետ բանակցությունները շարունակվում են, Լիբերալ-Դեմոկրատների առաջնորդը հանդիպել է նաեւ Բրաունի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG