Մատչելիության հղումներ

Բաքվում համանախագահներին սպասում են այս ամիս


Պաշտոնական Բաքուն սպասում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցին, որից հետո «հնարավոր կլինի ինչ-որ բան ասել» այն մասին` ընդունո՞ւմ է արդյոք Հայաստանը նորացված Մադրիդյան սկզբունքները, այսօր լրագրողներին փոխանցել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Ինչպես տեղեկացնում է 1news.az լրատվական գործակալությունը, Մամեդովը ասել է նաեւ, թե համանախագահների այցը սպասվում է մայիսի ընթացքում:

Ավելի վաղ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե տարածաշրջան կատարելիք հերթական այցի ընթացքում միջնորդները պետք է պարզեն Հայաստանի վերջնական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ եւ այդ մասին իրազեկեն Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG