Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մասնակցել այսօր Մոսկվայում անցկացվող ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, մասնավորապես, կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը ճիշտ է համարել երկրի նախագահի հիշյալ քայլը, որի պատճառը, ըստ նրա, այն է, որ «Շուշիի օկուպացմանը մասնակցած անձինք ղեկավարում են Հայաստանը»:
«Նախագահի այդ քայլը ազդանշան է Հայաստանի համար», - ասել է Ահմեդովը:
«Ադրբեջանական կողմը կրկին ցույց է տալիս, որ մինչեւ գրավյալ տարածքների ազատումը Հայաստանի հետ որեւէ հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող: Դա նշանակում է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - հայտարարել է Ադրբեջանի իշխող կուսակցության փոխնախագահը:
Այդուհանդերձ, Ալիեւը այսօր մեկնելու է Մոսկվա եւ վաղը մասնակցելու է Մեծ հայրենականում հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին: