Արտգործնախարարության փոխանցմամբ, զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման ոլորտում կատարված քայլերին, օրենսդրական բարեփոխումներին։ Փոխարտգործնախարարը ներկայացրել է առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, խոսել է մահապատժի վերացման, ազատազրկման վայրերում տարիներ շարունակ իրականացվող մոնիթորինգի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ մամուլի ազատության մասին:
«Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի ազատ արտահայտման իրավունքը», - զեկույցում նշել են իշխանությունները՝ հավելելով, որ մամուլի եւ զանգվածային այլ լրատվամիջոցների ազատությունը եւս երաշխավորված է։
Զեկույցում առանձին բաժնով անդրադարձ կա ցեղասպանության թեմային եւ նշված է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթ խնդիրներից է։
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով Ժնեւում հետեւում էր նիստին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իշխանությունների ներկայացրած զեկույցում շատ քիչ է եղել անդրադարձը արդարադատության համակարգին, շրջանցվել են «Մարտի 1-ի» դեպքերի հետաքննության, սպանությունների հանգամանքների ուսումնասիրման եւ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների խնդիրները:
«Իշխանություններին հատուկ լավատեսական տրամադրություն էր։ Այսինքն, եթե անտեղյակ մեկը լսեր այդ զեկույցը, կմտածեր, որ աշխարհի լավագույն երկրներից մեկի մասին է խոսքը», - նշեց Բարսեղյանը՝ հավելելով, որ հաջորդած ելույթներում այլ երկրների պատվիրակներն են առաջ քաշել այդ հարցերը եւ հանդես եկել առաջարկներով։
Մասնավորապես, Միացյալ Նահանգների ներկայացուցիչը անդրադարձել համաներումից հետո բանտերում մնացած ընդդիմադիրների խնդրին եւ բարձրացրել է քաղաքական ազատությունների հարցը՝ ասելով. - «2009-ի հունիսին համաներման արդյունքում շուրջ 30 ընդդիմադիրներ ազատ արձակվեցին, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար էին կալանավորվել: Դա դրական քայլ էր, բայց նրանց մի մասը դեռ շարունակում է մնալ բանտերում: Անհրաժեշտ է ավելին անել, որպեսզի ընդդիմության ակտիվիստները հնարավորություն ունենան ազատ եւ անկաշկանդ գործունեություն իրականացնել»։
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը կարեւորել է «Մարտի 1»-ի սպանությունների հարցում անկախ հետաքննության անհրաժեշտությունը, Գերմանիան ու Հունգարիան առաջարկել են հատուկ զեկուցողներ հրավիրել դատարանների եւ փաստաբանների անկախության մասով:
«Նիդեռլանդները հստակ խոսում էին նաեւ «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի, այդ վճիռը չկատարելու համար Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում 2008-ին դիտավորյալ փոփոխություն կատարված լինելու մասին՝ որպեսզի մրցույթները չլինեն», - նշեց Լեւոն Բարսեղյանը:
47 երկրների ներկայացուցիչների ելույթներից հետո Հայաստանյան պատվիրակությանը հնարավորություն է տրվել պատասխանել հարցերին: «Մարտի 1-ին» առնչվող դիտարկումներին հակադարձելով՝ դատախազ Արամ Ամիրզադյանը հայտարարել է, որ 10 սպանությունների մասով նախաքննությունը շարունակվում է, ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած 4 ոստիկաններ դատապարտվել են։ Ինչ վերաբերվում է այսօր անազատության մեջ գտնվող 14 ընդդիմադիրներին՝ ապա, Ամիրզադյանի խոսքով՝ նրանք ձերբակալվել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ կոնկրետ քրեական հանցանքների համար։
Հայաստանին առնչվող տարբեր խնդիրների շուրջ 47 երկրների ներկայացուցիչների 100-ից ավելի առաջարկները, ըստ Լեւոն Բարսեղյանի, պետք է կցվեն զեկույցին, այն պետք է բերվի վերջնական տեսքի: Զեկույցի ընդունումը Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբի կողմից նախատեսվում է մայիսի 10-ին:
«Առաջիկա ամիսներին պետությունը պետք է իր դիրքորոշումը հայտնի, թե այդ առաջարկներից որոնք են իր համար ընդունելի եւ որոնք է իրականացնելու առաջիկա 4 տարիներին: Այս դիտարկումներում չկա որեւէ պրոցեդուրա, որ երկրները պարտադիր պետք է ստանձնեն հնչած բոլոր առաջարկների կատարումը, բայց բոլոր այն առաջարկները, որոնք ակնհայտորեն բխում են մարդու իրավունքների ոգուց, իմ կարծիքով, չեն կարող չընդունել», - եզրափակեց Լեւոն Բարսեղյանը:
«Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի ազատ արտահայտման իրավունքը», - զեկույցում նշել են իշխանությունները՝ հավելելով, որ մամուլի եւ զանգվածային այլ լրատվամիջոցների ազատությունը եւս երաշխավորված է։
Զեկույցում առանձին բաժնով անդրադարձ կա ցեղասպանության թեմային եւ նշված է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթ խնդիրներից է։
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով Ժնեւում հետեւում էր նիստին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իշխանությունների ներկայացրած զեկույցում շատ քիչ է եղել անդրադարձը արդարադատության համակարգին, շրջանցվել են «Մարտի 1-ի» դեպքերի հետաքննության, սպանությունների հանգամանքների ուսումնասիրման եւ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների խնդիրները:
«Իշխանություններին հատուկ լավատեսական տրամադրություն էր։ Այսինքն, եթե անտեղյակ մեկը լսեր այդ զեկույցը, կմտածեր, որ աշխարհի լավագույն երկրներից մեկի մասին է խոսքը», - նշեց Բարսեղյանը՝ հավելելով, որ հաջորդած ելույթներում այլ երկրների պատվիրակներն են առաջ քաշել այդ հարցերը եւ հանդես եկել առաջարկներով։
Մասնավորապես, Միացյալ Նահանգների ներկայացուցիչը անդրադարձել համաներումից հետո բանտերում մնացած ընդդիմադիրների խնդրին եւ բարձրացրել է քաղաքական ազատությունների հարցը՝ ասելով. - «2009-ի հունիսին համաներման արդյունքում շուրջ 30 ընդդիմադիրներ ազատ արձակվեցին, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար էին կալանավորվել: Դա դրական քայլ էր, բայց նրանց մի մասը դեռ շարունակում է մնալ բանտերում: Անհրաժեշտ է ավելին անել, որպեսզի ընդդիմության ակտիվիստները հնարավորություն ունենան ազատ եւ անկաշկանդ գործունեություն իրականացնել»։
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը կարեւորել է «Մարտի 1»-ի սպանությունների հարցում անկախ հետաքննության անհրաժեշտությունը, Գերմանիան ու Հունգարիան առաջարկել են հատուկ զեկուցողներ հրավիրել դատարանների եւ փաստաբանների անկախության մասով:
«Նիդեռլանդները հստակ խոսում էին նաեւ «Ա1+»-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի, այդ վճիռը չկատարելու համար Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում 2008-ին դիտավորյալ փոփոխություն կատարված լինելու մասին՝ որպեսզի մրցույթները չլինեն», - նշեց Լեւոն Բարսեղյանը:
47 երկրների ներկայացուցիչների ելույթներից հետո Հայաստանյան պատվիրակությանը հնարավորություն է տրվել պատասխանել հարցերին: «Մարտի 1-ին» առնչվող դիտարկումներին հակադարձելով՝ դատախազ Արամ Ամիրզադյանը հայտարարել է, որ 10 սպանությունների մասով նախաքննությունը շարունակվում է, ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած 4 ոստիկաններ դատապարտվել են։ Ինչ վերաբերվում է այսօր անազատության մեջ գտնվող 14 ընդդիմադիրներին՝ ապա, Ամիրզադյանի խոսքով՝ նրանք ձերբակալվել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ կոնկրետ քրեական հանցանքների համար։
Հայաստանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման նստաշրջանում
«Զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման, տեղափոխման համար են դատապարտվել», - ասել է դատախազը։ - «Հարկ է նշել, որ այս անձանցից ոմանք նույնիսկ դատապարտվել են մինչ 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունները, եւ դատապարտվել են այլ տիպի հանցագործությունների համար, օրինակ ` որջեր պահելու, պոռնկությամբ եւ կավատությամբ զբաղվելու, պետական դավաճանության համար եւ այլն», - հավելել է Ամիրզադյանը։ Հայաստանին առնչվող տարբեր խնդիրների շուրջ 47 երկրների ներկայացուցիչների 100-ից ավելի առաջարկները, ըստ Լեւոն Բարսեղյանի, պետք է կցվեն զեկույցին, այն պետք է բերվի վերջնական տեսքի: Զեկույցի ընդունումը Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբի կողմից նախատեսվում է մայիսի 10-ին: