Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կմեկնի Ղարաբաղ


Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, վաղը կմեկնի Լեռնային Ղարաբաղ` մասնակցելու մայիսյան Եռատոնին նվիրված հանդիսություններին:

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` պատվիրակության կազմում են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, պետական-իրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, Սյունիքի մարզպետը, պաշտոնատար այլ անձինք:

Մայիսի 8-ի երեկոյան պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Մայիսի 9-ին պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ կդնեն Ստեփանակերտում եւ Շուշիում, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում կմասնակցեն Սուրբ Պատարագին:

Նույն օրը երեկոյան պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG