Թուրքական խորհրդարանն այսօր քվեների մեծամասնությամբ հաստատեց կառավարության նախաձեռնած սահմանադրական լրացումների փաթեթի այն դրույթը, որն ուղի է հարթում երկրի դատական համակարգի արմատական բարեփոխման համար։
Կառավարության նախաձեռնության համաձայն, դատավորների նշանակմամբ զբաղվող հատուկ կառույցի` Դատավորների եւ դատախազների գերագույն խորհրդի անդամների քանակը եռապատկվելու է` հասնելով 21-ի։ Խորհրդի անդամներին նշանակելու իրավունք կստանան Թուրքիայի նախագահն ու բարձրագույն դատական ատյանների ներկայացուցիչները։
Էրդողանի կառավարությունը պնդում է, որ այս քայլի նպատակը Թուրքիայի դատական համակարգը բանակի ու քաղաքական դաշտի ազդեցությունից զերծ պահելն է։
Սահմանադրական լրացման օգտին քվեարկել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 550 պատգամավորներից 334-ը, ինչը Էրդողանի կառավարությանը հնարավորություն է տալիս հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի։
«Մենք արդեն իսկ սկսել ենք նախապատրաստվել հանքավեի անցկացմանը», - քվեարկության ավարտին հայտարարել է Թուրքիայի վարչապետը։
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա