Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ընդհարում է տեղի ունեցել ընդդիմադիր ցուցարարների եւ իրավապահների միջեւ


Թբիլիսիում այսօր ընդհարում է տեղի ունեցել երկրում նշվող Ոստիկանության օրվան նվիրված շքերթի դեմ բողոքի ցույց անցկացնող ընդդիմադիրների եւ իրավապահների միջեւ: Շուրջ մեկ տասնյակ մարդիկ, որոնց թվում կան թե' ցուցարարներ եւ թե' իրավապահներ, մարմնական վնասվածքներ են ստացել:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ` բոլոր տուժածները գտնվում են հիվանդանոցներում, նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Ընդհարումը տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության շենքից մի քանի մետր հեռավորության վրա. ոստիկանությունը փորձել է ետ մղել ցուցարարներին, ինչին ի պատասխան` վերջիններս սկսել են քարեր շպրտել ոստիկանների վրա, իսկ իրավապահները գործի են դրել վահանները եւ մահակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG