Մատչելիության հղումներ

Նոր համաձայանագիր` ուղղված լեզվաբանական կրթության զարգացմանը


Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Գավառի պետական եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների միջեւ կնքվեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լեզվաբանական կրթության իրականացման եւ լեզվաքաղաքականության մշակման համագործակցության Կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր:

Այս համագործակցության պայամնավորվածությունը ենթադրում է պետական կրթական չափորոշիչների եւ շրջանավարտների պատրաստվածության մակարդակին ներկայացվող պահանջների նախագծերի մշակում, ուսումնական գործընթացի կազմակերպման, կադրային եւ մեթոդական ապահովման կատարելագործում եւ այլն:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, կարեւորելով այս պայմանագրի ստորագրումը, ընդգծեց, որ Հայաստանում գործող շուրջ 57 ոչ պետական եւ 19 պետական բուհերի առկայության դեպքում կրթության որակի ապահովման գործիքներից մեկն էլ նաեւ համընդհանուր կրթական տարածքի ու համատեղ ծրագրերի ստեղծումն է: Աշոտյանը վստահ է, որ նմանատիպ համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում հայկական բուհական համակարգի մրցունակության բարձրացմանը:

XS
SM
MD
LG