Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում երեկ ներկա է գտնվել քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` «Շանսի-Նաիրիտ»-ը հայ - չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկն է: Համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է Չինաստանի «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» եւ Հայաստանի «Նաիրիտ» ընկերության միջեւ 2003 թվականին կնքված պայմանագրի հիման վրա, հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40 տոկոս:
Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Շանսիի նահանգապետ Վան Ցզյունին: Քննարկվել են այս նահանգի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր: