Հանրային եւ միջազգային ծառայության ոլորտում ավելի քան 45 տարվա փորձ ունեցող Էնթընի Լեյքը մայիսի 1-ին ստանձնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի` ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնը:
ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, Էնթընի Լեյքը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի կողմից` մարտի 16-ին: Նա ՅՈւՆԻՍԵՖ-ի 6-րդ գործադիր տնօրենն է:
Լեյքը ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում եղել է Ազգային անվտանգության խորհրդատու, Ջիմի Քարթերի վարչակազմում` քաղաքականության մշակման պետական դեպարտամենտի տնօրեն, ղեկավարել է արտերկրյա քաղաքականության, ազգային անվտանգության եւ մարդասիրական ու զարգացման հետ կապված բազմաթիվ ծրագրեր: 2007-2008 թվականներին Բարաք Օբամայի նախագահական քարոզարշավում նա արտաքին քաղաքականության ավագ խորհրդատուն է եղել: 1997 թվականին Լեյքը ծառայել է որպես ԱՄՆ-ի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Հայիթի, Եթովպիա եւ Էրիթրեա երկրների համար: 2000 թվականին ստացել է Սպիտակ տան Սամուել Նելսոն Դրու մրցանակը:
Էնթընի Լեյքի գործունեությունը երկար տարիներ կապված է եղել ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ: Նա 9 տարի ծառայել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ստեղծված ԱՄՆ-ի հիմնադրամի խորհրդում, 2004-2007 թվականներին եղել է այդ խորհրդի նախագահը: