Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի մայիս ամսվա վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը. հայաստանցի գրոսմայստերը նույն տեղում էր նաեւ ՖԻԴԵ-ի նախորդ` մարտ ամսվա վարկանիշային ցուցակում:
Նոր վարկանիշային ցուցակը, որը հրապարակված է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքէջում, գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որին առաջին եռյակում հաջորդում են բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
Չորրորդ հորիզոնականում է հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը, վեցերորդում` ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը:
Աշխարհի 100 լավագույն շախմատիստների թվում են նաեւ հայաստանցիներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք ՖԻԴԵ-ի ցուցակում գրավում են, համապատասխանաբար, 43-րդ եւ 55-րդ հորիզոնականները: