Մատչելիության հղումներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. «Կաթողիկոսը Բաքվում Ղարաբաղյան պատերազմում զոհվածների թաղման վայր չի այցելել»


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այսօր հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունը, թե հոգեւոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 26-ին Բաքվում գտնվող Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը գիշերը այցելել է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների թաղման վայր («Շեհիդների ծառուղի»):

«Տվյալ հայտարարությունը կատարյալ հորինվածք է», - ընդգծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հիշյալ տեղեկատվությունը տարածել են` վկայակոչելով Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այդ կապակցությամբ դիմել է Կովկասի մահմեդականների վարչություն` ակնկալելով, որ կտրվի համապատասխան հերքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG