Մատչելիության հղումներ

Թոմաս Համարբերգը այցելում է Հարավային Օսիա


Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը այցելում է Հարավային Օսիա։ Այցի նպատակը գերիների փոխանակման խնդիրները լուծելն է։ Այդ նպատակով վերջին կես տարվա մեջ նա արդեն երրորդ անգամ է այցելում տարածաշրջան։

Հարավային Օսիան պնդում է, որ Վրաստանի բանտերում անօրինական պահում են իրենց մի շարք քաղաքացիներ։ Վրաստանը իր հերթին պահանջում է ազատ արձակել իր տասնյակ քաղաքացիներին, որոնք կալանավորվել են սահմանը անօրինական հատելու մեղադրանքով։

Անցյալ տարի Թոմաս Համարբերգի ջանքերով Հարավային Օսիան ազատ արձակեց վրացի չորս պատանիների։ Վրաստանը դրա դիմաց հետ վերադարձրեց հինգ օսերի, որոնք պահվում էին Գորիում։

Սակայն գերիներին ազատ արձակելու «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքի շուրջ կողմերը համաձայնության չեն հանգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG