Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մայիսի 3-ին մասնակցելու է Միացյալ Նահանգներում կայանալիք համաժողովին, որտեղ քննարկվելու են միջուկային զենքի չտարածման պայմանագրի կատարումը վերահսկելու խնդիրները։
Մինչ Նյու Յորք մեկնելը նա քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, միջուկային անվտանգության ասպարեզում նրանց դիտորդական գործունեությունը։ Իրանի նախագահը հայտարարել է, որ գործակալությունը բարեփոխումների կարիք ունի։
Նյու Յորքի համաժողովին մասնակցելու են 189 երկրների ներկայացուցիչներ, բայց պետության նախագահի մակարդակով ներկա է լինելու միայն Ահմադինեջադը, այլ երկրների նախագահներ այդ համաժողովին չեն մասնակցում։