Մատչելիության հղումներ

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է փարանջան արգելող օրինագիծը


Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել մի օրինագիծ, որով արգելվում է հանրային վայրերում կրել դեմքը ծածկող հագուստ: Օրինագծի կողմնակիցները դա բացատրում են անվտանգության նկատառումներով:

Այժմ օրինագիծը, որն առաջին հերթին վերաբերում է փարանջա կրող մահմեդական կանանց, ներկայացվելու է երկրի Սենատի հաստատմանը:

Եթե օրինագիծը օրենքի ուժ ստանա, Բելգիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որտեղ կարգելվի հանրային վայրերում փարանջա կրելը:

Նման մի օրինագիծ է քննարկվում նաեւ Ֆրանսիայում, որի մահմեդական համայնքը ամենամեծն է Եվրամիությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG