Մատչելիության հղումներ

Ռուսաստանի քաղաքներում անցկացվում են մայիսմեկյան ակցիաներ


Ռուսաստանում այսօր անցնում են ավանդական մայիսմեկյան հանրահավաքներն ու ցույցերը:

Վլադիվոստոկում մոտ հազար մարդ է մասնակցել արհմիությունների կազմակերպած «Հանուն արժանապատիվ աշխատանքի եւ վարձատրության, հանուն կայուն զբաղվածության» ցույցին: Մոտ նույնքան մարդ էլ մասնակցել է Ռուսաստանի կոմկուսի հանրահավաքին, որն անցել է «Մենք չենք պատրաստվում վճարել ճգնաժամի վնասները», «Ո’չ կոմունալ թալանին» կարգախոսներով:

Բազմամարդ ակցիաներ են անցնում նաեւ ռուսաստանյան այլ քաղաքներում:

Մոսկվայում, Ներքին գործերի գլխավոր վարչության փոխանցմամբ, ծրագրված են մեկուկես տասնյակից ավելի միջոցառումներ՝ մոտ 40 հազար մարդկանց մասնակցությամբ:

Ընդդիմության ակտիվիստները, իրավապաշտպաններն ու բնապահպանները կանցկացնեն «Ցասման օր» ակցիան՝ «Մոսկվան առանց Լուժկովի, Մոսկվայի մարզը առանց Գրոմովի» կարգախոսներով:

Մոսկվայի քաղաքապետարանը հերքել է ավելի վաղ հայտնված տեղեկությունները, թե «Ցասման օրվա» անցկացումը համաձայնեցված է իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG