Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Պոլյակովը գոհունակությամբ նշեց, որ իր արդեն երկրորդ պիեսն է բեմադրվել Ստանիսլավսկու անվան թատրոնում:
«Կատակով ասում եմ՝ պետք է ինքնաթիռ նստել, կտրել-անցնել 2000 կիլոմետր, որպեսզի բեմից լավ ռուսերեն թատերական խոսք լսել եւ տեսնել սեփական պիեսիդ նորմալ, դասական մեկնաբանությունը», - ասաց նա՝ հավելելով, որ իր ստեղծագործությունը համարում է «հակաբուրժուական եւ հակաօլիգարխիկ»:
Նրա խոսքով, մոսկովյան թատրոնները բուրժուական են դարձել ավելի շուտ, քան Ռուսաստանում առաջացել է բուրժուազիան: Պոլյակովը պարզաբանեց, որ բուրժուական է համարում այն թատրոնները, որոնք ոչ մի ցանկություն չունեն «անհանգստացնելու, ցավեցնելու, սուր հարցեր բարձրացնելու»:
«Ապշելու բան է. այդ թատրոնների ղեկավարները հենց այն մարդիկ են, ովքեր խորհրդային տարիներին պատրաստ էին անգամ իրենց կուսակցական տոմսը վայր դնել, միայն թե կարողանային այս կամ այն սուր պիեսը բեմադրել: Իսկ հիմա թատրոնների գեղարվեստական ղեկավարները ասես կալվածատերեր լինեն, եւ բնավ ցանկություն չունեն թշնամանալ իշխանությունների հետ», - նշեց նա:
Խոսելով «Լիտերատուրնայա գազետա»-ի մասին՝ Պոլյակովն ասաց, որ 1991 թվականից ի վեր թերթը որեւէ առնչություն չունի Ռուսաստանի գրողների միության հետ: Միությունը թերթը վաճառել էր նախ հայտնի օլիգարխ Խոդորկովսկուն: Դրանից հետո այն ձեռքից-ձեռք է անցել, բայց այժմ «Լիտերատուրնայա գազետա»-ի արժեթղթերի 30 տոկոսը պատկանում է խմբագրակազմին եւ լույս է տեսնում 130 հազար տպաքանակով: