Այսօր Չինաստանի արեւելյան Շանդոնգ նահանգի դպրոցներից մեկում մուրճով զինված մի տղամարդ հարձակվել է երեխաների վրա, այնուհետեւ ինքնասպան եղել:
Երեխաներից մի քանիսին մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո հարձակվողը բենզին է լցրել իր վրա եւ այրել` գրկում պահելով երկու դպրոցականների, որոնց, սակայն, ուսուցիչներին հաջողվել է փրկել:
Սա վերջին օրերին Չինաստանում տեղի ունեցած արդեն չորրորդ նմանատիպ միջադեպն է: Մինչ այդ կրթօջախների վրա դանակներով զինված մտավոր խանգարումներ ունեցող անձանց հարձակումների հետեւանքով զոհվել էին 8 եւ վիրավորվել մոտ հինգ տասնյակ երեխաներ: