Մատչելիության հղումներ

Ամերիկյան Լուիզիանա նահանգին բնապահպանական աղետ է սպառնում


Ամերիկյան Լուիզիանա նահանգին սպառնում է բնապահպանական աղետ: Անցած շաբաթ Մեքսիկական ծոցում տեղի ունեցած վթարի վայրում նավթի արտահոսքը շարունակվում է, եւ հսկա նավթային հետքը արդեն հասնել է Միացյալ Նահանգների հարավային ափ` Միսիսիպիի գետաբերան:

Լուիզիանայի իշխանությունները դիմել են Պենտագոնին, խնդրելով տրամադրել 6 հազար զինվորական` ափամերձ շրջանների հնարավոր աղտոտման դեմ պայքարելու համար:

Նահանգում արտակարգ դրություն է հայտարարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG