Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մանուկյանը նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Մանուկյանին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու եւ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին: Հրամանագրի տեքստը տեղադրվված է նախագահի պաշտոնական կայքէջում:

2008 թվականի ապրիլից մինչ նոր նշանակումը Անդրանիկ Մանուկյանը Հայաստանի նախագահի խորհրդականն էր:

56-ամյա Մանուկյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: 1990-2000 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա` Ազգային ժողովի պատգամավոր, 2000 թվականին զբաղեցրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, 2000- 2001 թվականներին եղել է պետական եկամուտների նախարար, 2001-2008 թվականներին` տրանսպորտի եւ կապի նախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG