Մատչելիության հղումներ

Բաքվում ոստիկանությունը ցրել է ընդդիմության ցույցը


Երկուշաբթի օրը Ադրբեջանի մայրաքաղաքում ոստիկանությունը ցրել է «Ազադլըգ» («Ազատություն») ընդդիմադիր դաշինքի ակտիվիստների ցույցը Բաքվի քաղաքապետարանի շենքի մոտ:

Ցույցի մասնակիցները պատրաստվում էին հավաքների ազատության երաշխիքներ պահանջել՝ նոյեմբերին նշանակված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Ոստիկանության ներկայացուցիչներն ու քաղաքացիական հագուստով որոշ անձինք, սակայն, թույլ չեն տվել ընդդիմադիրներին հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ: Նրանց ոչ մեծ խմբերով տարել են անհայտ ուղղությամբ:

Ընդդիմության տվյալներով, ձերբակալվել է մոտ 50 մարդ, այդ թվում՝ երկու լրագրող:

Ոստիկանությունը հաղորդում է 30 բերման ենթարկվածների մասին՝ իր գործողությունները բացատրելով, թե ցույցը չի արտոնվել քաղաքային իշխանությունների կողմից:

Բաքվի քաղաքապետարանը արդեն 3-րդ տարին է, որ չի արտոնում ընդդիմության ցույցերը քաղաքապետարանի շենքի մոտ՝ փոխարենը առաջարկելով դրանք անցկացնել քաղաքի ծայրամասերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG