Մատչելիության հղումներ

Երեւանում կբացվի Հարություն եւ Արմինե Կալենցների թանգարանը


Կալենց թանգարանի մուտքը
Կալենց թանգարանի մուտքը

Թանգարանը կբացվի այն տանը, որտեղ ապրել են տաղանդավոր գեղանկարիչ Հարություն Կալենցը եւ իր կինը՝ Արմինե Կալենցը:

Կալենցների որդու՝ նույնպես գեղանկարիչ Սարո Կալենցի խոսքով, թանգարանը պիտի ստեղծվեր հոր մահվանից (1967թ.) անմիջապես հետո:

«Բայց, տեսնում եք, անցավ 42 տարի, եւ ոչինչ տեղի չունեցավ: Եվ մեր ընտանիքը որոշեց ինքը կառուցել այդ թանգարանը», - ասաց նա:

Հարություն եւ Արմինե Կալնեցների զավակները ոչ միայն իրենց միջոցներով կառուցել են թանգարանը, այլեւ ամբողջացրել են իրենց ծնողների ստեղծագործությունների հավաքածուն, որում այսօր ավելի քան 400 աշխատանք է ներառվել:

Թանգարանի ստեղծմանը աջակցել է նաեւ Մշակույթի նախարարությունը, որի հատկացրած միջոցներով թանգարանը կունենա 4 հաստիք եւ կհոգա մի շարք տնտեսական եւ տեխնիկական խնդիրներ:

Սարո Կալենցը ասաց, որ մտադիր են թանգարանը դարձնել «գործուն, աշխույժ մշակութային կենտրոն», որտեղ տարեկան 4-5 ամենատարբեր ցուցահանդեսներ կբացվեն, կկազմակերպվեն հանդիպումներ արվեստագետների հետ:

«Մեր տունը միշտ արվեստագետների քննարկումների վայր է եղել: Եվ մենք ուզեցինք այս տրադիցիան շարունակել: Միշտ նորարարության կենտրոն է եղել Կալենցների տունը, եւ այդ ոգին մենք ուզում ենք պահել եւ շարունակել», - հավելեց նա:

Այս տարի լրանում են Հարություն Կալենցի ծծնդյան 100 եւ Արմինե Կալենցի 90-ամյա հոբելյանները: Երկուսն էլ Եղեռնից փրկված ընտանիքներից են: Հայաստան են ներգաղթել Լիբանանից 1946 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG