Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել բավական կոշտ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. - «Ցավոք սրտի, նախագահ Օբամայի ուղերձն արտացոլում էր միակողմանի սխալ քաղաքական մոտեցումներ: Պատմական ճշմարտության ամենամեծ թշնամին սուբյեկտիվ հիշողություններն են: Որեւէ ժողովուրդ պատմական իր հիշողությունը չպետք է պարտադրի մյուսներին»։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, սակայն, ընդհանուր առմամբ դրական է գնահատել Օբամայի ուղերձը։ «Այս անգամ Վաշինգտոնում հաշվի նստեցին Թուրքիայի մտահոգությունների հետ», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, սակայն, ընդհանուր առմամբ դրական է գնահատել Օբամայի ուղերձը։ «Այս անգամ Վաշինգտոնում հաշվի նստեցին Թուրքիայի մտահոգությունների հետ», - ասել է Էրդողանը: