Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնում է Բաքու


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը այսօր մեկօրյա այցով կմեկնի Բաքու` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինի եւ Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի հրավերով Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցելու Հոգեւոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, այցի ընթացքում տեղի կունենա տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի, Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոսի, Շեյխ ուլ իսլամի եւ Ամենայն Հայոց հայրապետի քառակողմ հանդիպում:

Վեհափառ հայրապետին ուղեկցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG